Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար կնշանակվի ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի ներկայիս տեղակալ, ռազմավարական հաղորդակցության գծով խորհրդական Դենիս Մաքդոնոֆը, հայտնում է Politico со-ն` վկայակոչելով սեփական աղբյուրներին:
44-ամյա Մաքդոնոֆն այդ պաշտոնում կփոխարինի Ջեք Լյուին, որը նշանակվել է ֆինանսների նախարար, եւ կդառնա Օբամայի նախագահության օրոք Սպիտակ տան աշխատակազմի չորրորդ ղեկավարը:
«Ռոսբալտը» հայտնում է, որ Մաքդոնոֆը Օբամայի աշխատակազմում է 2007-2008թթ. նախընտրական քարոզարշավի ժամանակներից մինչ օրս: Նա արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերի մասնագետ է, այնինչ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը համարվում է տնտեսագետի պաշտոն: Այդ կապակցությամբ որոշ կոնգրեսականներ դեմ են արտահայտվել Մաքդոնոֆի նշանակմանը։



























