Իսպանական «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան ազգային առաջնությունում շաբաթ օրը կարող է սահմանել նոր ռեկորդ։

Եթե Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը այդ օրը «Խետաֆեի» հետ խաղում դուրս գա խաղադաշտ, ապա «Բարսելոնայի» կազմում այն կլինի նրա 200-րդ խաղը Լա Լիգայում։

Ինյեստան կդառնա Բարսելոնայի 37-րդ խաղացողը, ով նման ցուցանիշ է ցույց տալիս։

Հիշեցնենք, որ տաղանդավոր խաղացողի դեբյուտը կայացել է 2002 փետրվարին «Մալյորկայի» հետ արտագնա խաղում։ Երիտասարդ խաղացողին այդ ժամանակ խաղադաշտ հանեց Լուի Վան Գալը։