Այսօր` հունվարի 17-ին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն:
ԱԱԽ մամուլի գրասենյակից հայտնում են, թե զրուցակիցները քննարկեցին տարբեր ոլորտներում հայ-լեհական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ` գոհունակությամբ նշելով, որ այն ունի հետագա զարգացման լավ հեռանկարներ: Այդ համատեքստում Ա.Բաղդասարյանը եւ Զ.Ռաչինսկին անդրադարձան ԱԱԽ քարտուղարի առաջիկայում նախատեսվող Լեհաստան այցի հետ կապված հարցերին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրներ:




























