«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերությունը փետրվարի 13-ից սկսում է պարբերական ավիաչվերթներ իրականացնել Կիեւ-Երեւան-Կիեւ ուղղությամբ: Այս մասին Analitika.at.ua-ին հայտնել են ավիաընկերությունից:

Չվերթները կիրականացվեն նոր՝ Boeing-737 օդանավերով: Թռիչքների գրաֆիկը՝

PS  611  Կիեւ 20:45 - Երեւան 01:15, երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի եւ կիրակի օրերին (փետրվարի 13-ից):

PS  612 Երեւան 07:30 - Կիեւի 08:15 թռիչքը՝ երեքշաբթի, հինգշաբթի, կիրակի օրերին (փետրվարի 14-ից):

Ավիաընկերությունը պատրաստ է համապատասխան պահանջարկի դեպքում չվերթներն սկսել փետրվարի 13-ից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կիեւ-Երեւան-Կիեւ ուղղությամբ թռիչքները կատարել է «Աէրոսվիտ» ընկերությունը, որը ֆինանսական խնդիրների պատճառով դադարեցրել է իր թռիչքների 90 տոկոսի սպասարկումը: