Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը ներկայացված են լինելու փետրվարի 13-ին ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում մեկնարկող զբոսաշրջության փառատոնին:

«Asbarez» թերթի փոխանցմամբ՝ ավանդական փառատոնում, որ կազմակերպվել է հեղինակավոր Los Angeles Times օրաթերթի կողմից, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը ներկայացվելու են առանձին տաղավարով:

Կանխատեսվում է, որ փառատոնի այցելուների թիվը կարող է անցնել 50 հազարից: