Հայաստանի բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչությունը սիրողական որսի օրենսդրության պահանջների նկատմամբ ստուգումներ է իրականացրել Լոռու եւ Տավուշի մարզերում:

Հայաստանի ԲՆ հասարակայնության հետ կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ որսի կանոնների խախտում կատարած 3 որսորդների նկատմամբ կազմվել է իրավախախտման արձանագրություն, եւ նրանք ենթարկվել են վարչական պատասխանատվության:

Մայրաքաղաքի վաճառքի կետերում բնապահպանական տեսուչները հայտնաբերել են Սեւանա լճից ապօրինի որսված սիգ տեսակի 78 ձուկ, որն առգրավվել է եւ սահմանված կարգով հանձնվել Երեւանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցին:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսչական խմբի կողմից արգելոցին հարող տարածքում հայտնաբերվել է որսի կատարման կանոնների խախտման 3 դեպք: Գործերը գտնվում են վարչական վարույթում: