Սարգսյան-Ալիեւ վերջին մոսկովյան հանդիպման ժամանակ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում հայկական կողմի դիրքորոշումների խստացման նկատելի տենդենցը գնալով ուժեղանում է։ Պարզ է, որ հանրապետության իշխանությունները բանակցությունների բովանդակությանն առնչվող իրենց երկարատեւ լռությամբ եւ խնդրի կարգավորման շուրջ մեզ համար բացահայտ ոչ շահավետ պայմանների ֆոնի վրա Հայաստանի ցուցադրական լավատեսությունը, ստիպել է հայ հասարակությանը «զարթոնք» ապրել։ «Երկրարատեւ քնից» դուրս գալու ազդակներ նկատվում են նաեւ Արցախում։

Եթե հայրենական ընդդիմությունը արդեն համարյա մեկ տարի է զգուշացնում է, որ բանակցային գործընթացը զարգանում է ոչ մեր օգտին, ապա հիմա կատարվածի մասին խիստ բացասաբար են արտահայտվում կառավարությունում տարիներ շարունակ պորտֆելներ ունեցող Հայ հեղափոխական դաշնակցությունը, ինչպես նաեւ անձինք, որոնք անմիջականորեն կամ ոչ անմիջականորեն կապված են իշխանության հետ։ Վերջերս, բանակցային գործընթացի վերաբերյալ բավականին քննադատաբար արտահայտվեց ՀՀ ԱԳՆ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, շաբաթվա սկզբին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտնել էր, որ պաշտոնական Երեւանը չի տվել իր համաձայնությունը Մադրիդյան փաստաթղթին, ուղղակի այն դրված է բանակցությունների հիմքում։ Այսօր էլ, երկարատեւ ընդմիջումից հետո, հասարակության առջեւ հայտնվել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը։

Վերջինս, երկրի իշխանություններին բավականին մոտ մարդ է, ավելին, մեղմ ասած, բացառձակապես դեմ չէ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեծ քաղաքականություն վերադարձի համար։ Ընդհանրապես, Բաբայանի այսօրվա հայտարարությունը կարելի է գնահատել որպես Արցախի հիմնախնդրի շուրջ պաշտոնական Երեւանի դիրքորոշումների խստացման տենդենցի մի մաս։ Ավելին՝ ղարաբաղյան պատերազմի հերոսը բավականին ընդունելի թեկնածու է հանդիսանում Ադրբեջանի իշխանությունների կողմից ռազմատենչ քարոզչությանը, որը փոքրիկ ընդմիջումներով պարբերականորեն ակտիվանում է, համապատասխան հակահարված կազմակերպելու համար։

Սամվել Բաբայանի կարծիքով, Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, որում անխուսափելի պարտություն է կրելու։ «Ես վստահ եմ՝ Ադրբեջանը գալիս է պատերազմի։ Իսկ մենք պիտի պատրաստ լինենք այդ պատերազմին՝ ինչքան էլ ցավալի լինի եւ որքան էլ վատ ընդունի դա մեր ժողովուրդը»,-ասել է նա։ Ադրբեջանի կողմից պատերազմ վերսկսելու արդյունքում վերջինիս անխուսափելի պարտության մասին զրույցներին հաջորդեցին բանակցային գործընթացը արգելակող գլխավոր պատճառների քննարկումները, մասնավորապես՝ «Ադրբեջանը ուզում է վերցնի բոլորը, երբ երեւանը առաջարկում է միայն 7 շրջան, հետեւաբար անհանգստանալու կարիք չկա, քանի որ Ադրբեջանի ցանկությունը իրագործել անհնարին է»։ Բաբայանի տվյալ արտահայտությունը կարելի է գնահատել որպես իշխանությունների հետ համաձանեցված տեղեկատվության արտահոսք։

ԼՂՀ պաշտպանական բանակի նախկին հրամանատարի շուրթերով, ինչպես հայկական եւ ադրբեջանական հասարակայնությանը, այնպես էլ միջազգային միջնորդներին հայկական կողմը բացահայտ հասկացրեց, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի համար կարող են զիջել շրջանները, սակայն ողջ խնդիրը Ադրբեջանի ամենը ստանալու ցանկության մեջ է՝ եւ ազատագրված հողերը եւ ողջ Արցախը։ Այն որ, հիշյալ խնդիրն է հանդիսանում բանակցությունների արգելակը, Բաբայանի հետ դժվար է չհամաձայնել։ Հայկական կողմը շատ անգամներ հայտարարել է փոխադարձ զիջումների իր պատրաստակամության մասին, իսկ Ադրբեջանի իշխանությունները այդ մասին լռում են։ Ավելին՝ այս շաբաթ, Բաքվից նորից հնչել են անիմաստ ու անհեռանկար հայտարարություններ՝ Ղարաբաղին ամենաբարձր մակարդակով ինքնիշխանություն տրամադրելու իրենց պատրաստակամության մասին, տարածքային ամբողջականության վերականգման եւ այլն… Այնպես որ, նույնիսկ Հայաստանում ծայրահեղ տրամադրված ուժերը, խոսելով հողերի հանձման անհնարինության մասին, միաժամանակ չեն բացառում տրամաբանական զիջումների հնարավորությունը, ավելին՝ նշված է այդ զիջումների առավելագույն աստիճանը։ Եվ հիմա միջազգային միջնորդները, գերտերությունների նախագահները հնարավորություն ունեն եւս մեկ անգամ համոզվելու, թե ով է իրականում խաթարում խաղաղ կարգավորումը եւ շարունակում երազել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իր վերահսկողությունը վերականգնելու մասին։