Հուլիսի 22-ի երեկոյան Թբիլիսի ժամանեց ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը։ Ինչպես հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» լրատվական գործակալությունը, օդանավակայանում Բայդենին դիմավորել են Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին, արտաքին գործերի առաջին փոխնախարար Գիգա Բոկերիան, Վրաստանում ԱՄՆ-դեսպան Ջոն Թեֆթը՝ կնոջ հետ, Վրաստանի դեսպանը ԱՄՆ-ում՝ Բաթու Քութելիյան։ Օդակայանից Բայդենը ուղղվեց դեպի Հավլաբար, որտեղ գտնվում է նախագահ Սահակաշվիլու նստավայրը։ Նստավայրի մոտ ամերիկյան եւ վրացական դրոշներով հավաքվել էին երեք հազար մարդ, որպեսզի ողջունեն ԱՄՆ փոխնախագահին։ Փոխնախագահին դիմավորեցին «Մենք հավատում ենք ԱՄՆ-ին», «ԱՄՆ կօգնի մեզ», «Բարի գալուստ», պաստառներով։ Ինչպես հայտնում են վրացական լրատվամիջոցները՝ դրա հետ մեկտեղ Բայդենը չի նկատել օդանավակայանի ճանապարհին վրաց քաղբանտարկյալների կանանց կազմակեպած բողոքի ակցիան։ Բայդենի Թբիլիսի ժամանումից մեկ ժամ առաջ ակցիայի մասնակիցներին հեռացրել էին մայրուղուց։ Ինչպես վստահեցնում են ընդդիմության ներկայացուցիչները, իշխանությունները Հավլաբարում տեղակայել են մի քանի հարյուր քաղծառայողներ՝ նախապես նրանց բաժանելով ԱՄՆ-ի եւ Վրաստանի դրոշներ։ Նշենք, որ հուլիսի 23-ի առավոտյան Բայդենի դիմավորման պաշտոնական արարողությունը կսկսվի Սահակաշվիլու նստավայրում, որին կհաջորդի Բայդենի եւ Սահակաշվիլու զրույցը «երես առ երես» ձեւաչափով, ապա բանակցությունները կշարունկվեն ընդլայնված կազմով։ Ամերկացի փոխնախագահի ուշադրության կենտրոնում կլինեն նաեւ հանդիպումները քաղաքացիական հասարակության եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ։ Մասնավորապես նա կհանդիպի ընդդիմության ղեկավար Լեվան Գաչեչիլաձեի , Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեի, ՄԱԿ-ում Վրաստանի նախկին դեսպան Իրակլի Ալասանիայի հետ։ Հանդիպմանը կարող է մասնակցեն նաեւ Վրաստանի նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին։ Նախատեսվում է, որ վրացական ընդդիմությունը, որը չորս ամիս շարունակ բողոքի ակցիաներ է անցկացնում՝ պահանջելով Սահակաշվիլու հրաժարականը, կհանդիպի Բայդենին, որպեսզի խնդրի նրան հորդորել վրաց առաջնորդին լքելու իր պաշտոնը։ Ոչ պակաս վճռական է տրամադրված նաեւ Սահակաշվիլու վարչակազմը։ Պաշտոնական Թբիլիսին ակնկալում է, որ ԱՄՆ փոխնանախագահի այցը կնպաստի ռազմական օգնության ավելացմանը եւ դրա հետ մեկտեղ կբարձրացնի Սահակաշվիլու վարկանիշը։ Ի զուր չէ, որ վերջինս Բայդենի այցելությունից մի քանի օր առաջ մասնակցեց խորհրդարանական քննարկումներին եւ կոչ արեց ընդդիմությանը՝ մասնակցել անվտանգության խորհրդի աշխատանքներին։ Վրաց առաջնորդը նաեւ հանդես եկավ տեղական ինքնակառավարման մարմինների վաղաժամկետ ընտրությունների անցկացման նախաձեռնությամբ։ Այդպիսով Սահակաշվիլին ուզում էր ցույց տալ ամերիկյան հյուրին՝ փոխզիջումների գնալու իր պատրաստակամությունը։ Որքանով կստացվի համոզել Բայդենին՝ պարզ կդառնա, երբ ԱՄՆ փոխնախագահը հեռանա Վրաստանից։
Սահակաշվիլին ԱՄՆ փոխնախագահին ցուցադրում է փոխզիջումների գնալու իր պատրաստակամու
Հասանելի է
русскийՏեղադրություն




























