Հունվարի 16-ին, ժամը 15.30-ի սահմաններում,Վայոց ձորում «Ուրալ» մակնիշի զինվորական բենզատարի շրջվելու հետեւանքով Կենտրոնական զինվորական հոսպիտալ տեղափոխված կապիտան Հուսիկ Ստեփանյանի վիճակը շարունակում է մնալ միջին ծանրության: Այս մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:  Հուսիկ Ստեփանյանը դեռ գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում: Հայտնի չէ, թե երբ կտեղափոխվի հիվանդասենյակ:

Հիշեցնենք, որ հունվարի 16-ին, ժամը 15.30-ի սահմաններում,Վայոց ձորում «Ուրալ» մակնիշի զինվորական բենզատար էր շրջվել:  Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ ավտովթարը տեղի է ունեցել դիմացի մեքենայից խուսափելու պատճառով, մեքենան գլորվել է ձորը: Մեքենայի մեջ երկու զինծառայող է եղել, երկուսն էլ Վայքի զորամասից: Նրանք են կապիտան Հուսիկ Ստեփանյանը եւ պայմանագրային զինծառայող Արթուր Գեւորգյանը: Արթուր Գեւորգյանը մահացել է, իսկ Հուսիկ Ստեփանյանը վնասվածքներ է ստացել: