Մոսկվայում հունվարի19-ին, ուղիղ չորս տարի առաջ սպանված փաստաբան Ստանիսլավ Մարկելովի եւ լրագրողուհի Անաստասիա Բաբուրովայի հիշատակին նվիրված երթ է կայացել: Հակաֆաշիստական գաղափարախոսությունների ներքո երթը կայացել է Տվերի եւ Նիկիտյան պուրակներում: Երթին թույլատրվել է մասնակցել մինչեւ700 մարդու:
«Ձախ ճակատի» համակարգող Սերգեյ Ուդալցովը հավաքվածների թիվը գնահատել է երկու հազար հոգի, հայտնում է ՌԲԿ-ն:
Ռուսական բանակի նախկին գնդապետ Յուրի Բադունովի գոծի ընթացքում տուժող կողմ հանդիսացող Կունգաեւների ընտանիքի շահերը ներկայացնող եւ նացիոնալիստների դեմ գործի մի քանի աղմկահարույց գործընթացի մասնակից Ստանիսլավ Մարկելովը սպանվել է 2009 թվականի հունվարի 19-ին Մոսկվայի կենտրոնում: Հանցագործը փաստաբանի եւ նրան ուղեկցող «Նովայա Գազետա»-ի լրագրողուհու վրա կրակել է խլացնող սարքով ատրճանակից:
Դատարանը Նիկիտա Տիխոնովի եւ Եվգենյա Խասիսի գործում մեղավոր է ճանաչել նրանց եւ տղամարդուն դատապարտել է ցմահ ազատազրկման, իսկ նրա հետ համագործակցող կնոջը` տասնութ տարի ազատազրկման:




























