ՀՀ ՊՆ N զորամասի 4-րդ գումարտակում պարտադիր ժամկետային զինծառայող Հ.Պ-ն մտել է խոհանոց, որտեղ նույն գումարտակի պարտադիր ժամկետային զինծառայող, ճաշարանի խոհարար Է.Խ-ը պահանջել է դուրս գալ խոհանոցից, ինչ հետեւանքով Հ.Պ-ն ծեծել է նրան: Եղեգնաձորի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

22-ամյա Հ. Պ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի 4-րդ գումարտակում պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով շարքային տաքանալու նպատակով մտել է վերը նշված գումարտակի խոհանոց, որտեղ նույն գումարտակի պարտադիր ժամկետային զինծառայող, ճաշարանի խոհարար Է.Խ-ը պահանջել է դուրս գալ խոհանոցից: Վերջինս  պատճառաբանել է,  որ կողմնակի անձանց մուտքն արգելվում է: Հ. Պ-ը Է. Խ-ի պահանջից վրդովված բռնել է Է. Խ-ի օձիքից, թափահարել եւ բռունցքով հարվածել վերջինիս դեմքին:

Քրեական գործ է հարուցվել 359 հոդվածի  1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է  հրամանատարության հսկողության հանձնելը: