Հայաստանում 2009թ. հանցագործության 14 339 դեպք է գրանցվել:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ ցուցանիշը 2008թ. կազմել է 9271 հանցագործությունը:

Ոստիկանությանը հաջողվել է բացահատել 10 027 հանցագործություն` 2008թ. 5 213-ի փոխարեն։

Նշված ժամանակաշրջանում գրացված հանցագործություններից 7 026-ը կատարվել է Երեւանում, որից 4 535-ը բացահայտվել է։

Արձանագրված հանցագործություններից 9 157-ը քրեական հետախուզության գծով է։ Հանցագործության 100 դեպք կատարվել է հրազենի գործադրմամբ։