«Միայն քաղաքական միջոցներն ու ձեւաչափերը կարող են լուծել ցանկացած հակամարտություն, եւ ես դեռ չեմ կանխատեսում մոտ ապագայում լուրջ ռազմական հակամարտություններ բացի մի տարածաշրջանից՝ Աֆղանստանից»,- տաջիկական «Երեկոյան Դուշանբե» շաբաթաթերթին տված հարցազրույցում հայտարարել է Հավաքական Անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Ինչպես նշել է նա, հետխորհրդային տարածքում առաջնորդների մեծ մասն անձամբ է ծանոթ «թեժ կետերի» իրավիճակներին, հակամարտություններին, որ դեռ «մխում» են առանձին տարածաշրջաններում, «եւ դա, իր կարծիքով, բավարար է, որ ողջամիտ եւ ճիշտ որոշումներ կայացվեն»:

Իրանն ու Աֆղանստանը, քարտուղարի խոսքով, մնում են ամենաանկայուն տարածաշրջանները Եվրասիայում, քանի որ պահպանվում է այդ երկրների ներսում եւ շրջակայքում ռազմական հակամարտությունների հավանականությունը:

Այդ համատեքստում Բորդյուժան հույս է հայտնել, որ այնպիսի արդիական խնդիրներ, ինչպես աֆղանական թմրավաճառության դեմ պայքարը, ահաբեկչության կանխարգելումը լավ առիթ կդառնան ՀԱՊԿ-ի եւ ՆԱՏՕ-ի համագործակցության համար: «Հուսով ենք, որ Դաշինքի ղեկավարության փոփոխությունից հետո, Բրյուսելում կփոփոխեն ՀԱՊԿ-ՆԱՏՕ հարաբերությունների տեսլականը»,- ասել Բորդյուժան: