Նախագահական ընտրություններին ընդառաջ էլեկտրոնային կյաքերում անցկացված քվեարկությունների արդյունքում առաջին տեղում էպոսագետ Վարդան Սեդրակյանն է: Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին հրավիրված ասուլիսին ասաց նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը եւ ավելացրեց, որ երկրորդ տեղում Սերժ Սարգսյանն է:
«Իմ օգտին քվեարկել են քվեարկությանը մասնակցող ընտրողների մոտ 33 տոկոսը: Խիստ անբարենպաստ է, թե Սերժ Սարգսյանի, թե Եվրոպայի եւ Արեւմուտքի կողմից ֆինանսավորվող մյուս թեկնածուների վիճակը: Մեր հրաշալի եռյակի` Բագրատյանի, Հայրիկյանի եւ Հովհանիսյանի թվերը խիստ անբարենպաստ են : Ես որոշեցի, որ մինչեւ փետրվարի 1-ը զերծ կմնամ ակտիվ քարոզարշավից, բուկլետներ բաժանելուց, նախընտրական տեսահոլովակներից, որ նրանք մի քիչ բարելավեն իրենց դիրքերը»,- ավելացրեց Վարդան Սեդրակյանը:
Նրա խոսքով, Սերժ Սարգսյանը էպոսում ներկայացնում է Թորոս համակարգը եւ իմնալով հանդերձ, որ պատիժն անխուսափելի է եւ չունենալով Մոսկովյան դաբրոներ, որոշել է ընտրությունների արդյունքում դառնալ նախագահ, որ մի փոքր էլ կարողանա իր գոյությունը ապահովվի:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























