Գովազդային վահանակների միայն մի կողմը կազմում է 15 հազար դոլար, իսկ Րաֆֆի Հովվհանիսյանը, ով ընտրություններից առաջ ասում էր, թե գումար չունի հարյուրից ավել գովազդային վահանակ է պատվիրել: Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին հրավիրված ասուլիսին ասաց նախագահի թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը:
Նրա խոսքով, ինքը գովազդային վահանակ չի պատվիրելու, մարզեր չի գնալու, ազգաբնակչությանը ձեռքով, գլխով, աչքով բարեւելու մտադրություն չունի: Սերտ համագործակցելու է մարզային հեռուստաընկերությունների հետ, եւ իր քարոզարշավը հիմնականում անցկացնելու է մամուլի ասուլիսներով եւ հեռուստաընկերություններին տրված հարցազրույցներով:
«Նախընտրում եմ բազկաթոռին նստած հետեւել, թե մեր թեկնածուները ինչպես են գնում մարզեր: Իսկ ժողովուրդը թոշակների, աշխատվարձի բարձրացումներից հետո ինչպես են գնում ողջունելու իրենց մեծ հորը` Սերժ Սարգսյանին: Փուչիկներով գնալ պետք չի դա նրանց մոտ լավ չի ստացվում»,- ավելացրեց Վարդան Սեդրակյանը:Ի դեպ, Վարդան Սեդրակյանը ասաց, որ իր ընտրվելու դեպքում հողի, ջրի եւ ավելացված արժեքի հարկ չի լինելու, քանի որ իր նախագահության ընթացքում պետությունը լինելու է նաեւ ձեռնարկատեր:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























