Հունվարի 21-ին, ժամը 10.00-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 09.45-ին Վանաձորքաղաքում` «Պրոմեթեյ քիմպրոմ» ՓԲԸ-ի տարածքից լսվել է պայթյունի ձայն (ֆոտոռեպորտաժ):
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ ամոնյակի արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն, ինչիհետևանքով զոհվել է աշխատակից, 1990 թ. ծնված Դ. Ասատրյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ներկայումս արտակարգ պատահարի հետեւանքների վերացման աշխատանքներ են կատարվում:
Վանաձորի «Պրոմեթեյ Քիմպրոմ» ՓԲԸ-ն միավորում է երեք ձեռնարկություն` Վանաձորի քիմիական գործարանը, Վանաձորի քիմմանրաթելերի գործարանը եւ Վանաձորի ՋԷԿ-ը: Գործարանի շահագործումն սկսվել էր 2005թ.` երկարատեւ դադարից հետո: Սեփականատերն է Բրիտանիայում գրանցված ռուսական «Ռոդինգ Լիմիթեդ Ինթերնեյշնլ» ընկերությունը:




























