Հայաստանում փետրվարի 18-ին կայանալիք  նախագահական ընտրությունների նախաշեմին «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը գործարկել է իր անձնական կայքը`  raffi4president.am:

Կայքի գլխավոր էջում տեղադրված է Րաֆֆի Հովհաննիսյանի ուղերձը. «Սիրելի հայրենակից, Ես հավատում եմ, որ իսկական մե՛ր Հայաստանը դեռ առջեւում է: Փետրվարի 18-ին ես գնում եմ այնտեղ: Արի՛ ինձ հետ: Հնարավոր է»:

Բացի դիմումից, կայքում տեղադրված է նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական ծրագիրը, նրա կենսագրությունը, ինչպես նաեւ  նրա նախընտրական քարոզարշավին վերաբերող լուրեր եւ տեսանյութեր:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան փետրվարի 18-ին: Հունվարի 21-ին մեկնարկել է նախընտական քարոզարշավը, որը կտեւի մինչեւ փետրվարի 16-ը ներառյալ: Նախագահի պաշտոնի համար պայքարում է ութ թեկնածու: