Անհայտ քաղաքացուց ոստիկանության Կոտայքի բաժնում հունվարի 19-ին՝ ժամը 19.45-ին, ահազանգ է ստացվել, որ Աբովյանի 3-րդ միկրոշրջանի 15 շենքի թիվ 66 բնակարանում գազի արտահոսքից թունավորված եւ մահացածներ կան:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ 1973 թ. ծնված Արմենուհի Թադեւոսյանը եւ 1930 թ. ծնված Աշխեն Ղասաբովան թունավորվել եւ տեղում մահացել են նույն օրը, նշված բնակարանի վառարանից շմոլ գազի արտահոսքից, իսկ 1972 թ. ծնված Օքսաննա Թադեւոսյանը անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:




























