Հունվարի 19-ին, ժամը 19.00-ի սահմաններում,  «Մերսեդես-Բենց»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հ. Ավետիսյան փողոցի թիվ 1/Ա շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1952 թ. ծնված Սամվել  Դանիելյանին, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե  վարորդը բերման է ենթարկվել բաժին:

Կատարվում է քննություն: