Հունվարի 19-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում  է ստացվել, որ  Հովտաշեն գյուղում տան տանիք է այրվում:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, տան վառարանի ծխատարի շիկացման հետևանքով առաջացած կրակից հրդեհ է բռնկվել 1962 թ. ծնված Օնիկ  Մկրտչյանի   տան տանիքում, որից առաջացած ծխից վերջինիս 24-ամյա հարսը «սուր թունավորում գազից» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:

Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 20.30-ին` մարտական մեկ հաշվարկի ուժերով:

Հրդեհի հետևանքով այրվել է Օ. Մկրտչյանի տան տանիքը` 1 քմ մակերեսով:

Արարատի մարզի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: