Հունվարի 20-ին, ժամը 21.00-ին, Ավստրիական մանկական հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ Երևանյան խճուղու 159 շենքի թիվ 36 բնակարանից   բուժօգնության է տեղափոխվել 8-ամյա Ջուլիետա  Ամիրխանյանը:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե  պարզվել է, որ երեխան թունավորվել է նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, խոհանոցի գազօջախից առաջացած շմոլ գազից:

Կատարվում է քննություն: