Հունվարի 20-ին, ժամը 13.40-ին,  Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի մշակույթի տան մոտ «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել   «Մերսեդես C-220»  մակնիշի ավտոմեքենայի:

«Մերսեդես C-220»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե  կատարվում է քննություն: