Հունվարի 20-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Վանաձորի Խորենացու փողոցի թիվ 7 շենքի մոտ իրար են բախվել «Ֆոլքսվագեն Գոլֆ» և «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենաներ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե «ՎԱԶ-2109»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























