Հունվարի 20-ին, ժամը 17.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ Ախուրյան գյուղից իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1995 թ. ծնված Գոհար  Սարգսյանը, 1967 թ. ծնված Սահականուշ  Սարգսյանը   և 1962 թ. ծնված Ալվարդ  Կոստանյանը:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե  պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, տանը, ջրատաքացուցիչից շմոլ գազի արտահոսքի հետևանքով:

Կատարվում է քննություն: