Երեւանի Հանրապետության փողոցի թիվ 62 շենքի դիմաց «ԲՄՎ-323»  մակնիշի ավտոմեքենան հունվարի 20-ին, ժամը 19.30-ին, բախվել  է «BYD»  մակնիշի ավտոմեքենայի, ապա՝ մայթեզրի մոտ կայանված «Սեատ»  մակնիշի ավտոմեքենայի, որն էլ իր հերթին բախվել է «Լեքսուս»  մակնիշի ավտոմեքենայի:Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ոստիկանությունից:

«Սեատ»-ի վարորդը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Մեր տեղեկություններով` «Սեատ»-ի վարորդը «Համազգային» թատրոնի դերասան, «Արմենիա» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող  «Եղբայրներ» հեռուստասերիալի «Ռաֆոյին» մարմնավորող դերակատար Ստեփան Ղամբարյանն է` երգչուհի, հաղորդավարուհի Անի Ամիրյանի ամուսինը: Նա տեղափոխվել է «Նաիրա» բժշկական կենտրոն:

Հիվանդանոցից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ Ստեփան Ղամբարյանը Վերակենդանացնման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ: Նրա վիճակը նորմալ է. թեթեւ վնասվածքներ էր ստացել: