Հայ ազգային կոնգրսի անդամ կուսակցությունների 90 տոկոսից ավելին կողմ է Պետրոս Մակեյանի ղեկավարած «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության՝ Հայ ազգային կոնգրեսի՝ քաղաքական ճգնաժամից դուրս գալու փաստաթղթին: Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայ ազգային կոնգրեսի անդամ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը՝ հավելելով, որ միայն մեկ կետի շուրջ պետք է համաձայնության գան:
Նա տեղեկացրեց, որ դեռեւես նախորդ տարվա հունիսից իրենք ՀԱԿ քաղխորհրդին ներկայացրել են առաջարկություններ, որոնց մի մասը ընդունվել է, մյուս մասը՝ ոչ: Մյուս շաբաթվա ՀԱԿ քաղխորհրդի նիստին նրանք կներկայացնեն ՀԱԿ քաղաքական ճգնաժամից դուրս գալու փաստաթուղթը, որը այդ բոլորի շարունակությունն է: Այդ փաստաթուղթը նախապես քննարկել են ՀԱԿ անդամ կուսակցությունների հետ եւ փորձել ճշտել նրանց կարծիքը: Նա ՀԱԿ անդամ կուսակցությունները առանձնացրեց երեք մասի՝ անդամ կուսակցություններ, որոնք չեն մասնակցում գործընթացներին, միջանկայլ քաղաքական կուսակցություններ, որոնք լոյալ են, եւ կա մի խումբ, որը միշտ ակտիվ տանում էԼեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի գաղտանսլամն ժամանակ բացահայտված գիծը: «ՀԱԿ-ը այն չէ, ինչ երեւում է: ՀԱԿ-ը շատ ավելի նվիրյալների, մտահոգների բանակ է, որը ցավոք սրտի գնալով նվազել, փորքացել է, մեր օրակարգում ՀԱԿ-ից դուրս գալու հարց չի եղել եւ չի լինի: ՀԱԿ-ում կան շատ առողջ մարդիկ, դեմքեր, ափսոս է այս հինգ տարվա փորձը»,- ասաց նա:
Պետրոս Մակեյանը նաեւ իր մտահոգությունը հայտնեց, որ իր այն մարդիկ, որոնց հետ ճանապարահ են անցել, սկսել են մրոտել իրենց: «Դա ինձ համար ցավալի եւ զարմանալի է: Մեր գործընկերների մի նեղ հատված փորձում է իր պայքարի ընկերներին մրոտել, ընդունելի չէ»,- ասաց կուսակցության ղեկավարը:
Նա տեղեկացրեց, որ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպել է խորհրդարանական ընտրություններից առաջ, դրանից հետո եղել են հանդիպումներ, բայց՝ ոչ պաշտոնական: Պետրոս Մակեյանը նաեւ նշեց, որ իր զգացողությամբ՝ Կեւոն Տեր-Պետրոսյանը մնում է քաղաքականության մեջ:




























