Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն, ռեժիսոր, պրոդյուսեր Կարեն Շահնազարովին պարգեւատրել է «Պատվո շքանշանով» (ֆոտոռեպորտաժ): Այն ռեժիսորին հանձնվել է հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման գործում ծառայությունների, ինչպես նաեւ կինոարվեստում բազմամյա եւ բեղուն գործունեության համար:
«Ինձ համար սա շատ պատվաբեր է, ես զգացված եմ եւ հուզված», - նախագահի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է Շահնազարովը:
Հիշեցնենք, որ «Պատվո շքանշանը» շնորհվում է ՀՀ պետական ու ազգային շահերի պաշտպանության, անկախության, ժողովրդավարության հաստատման գործում առանձնահատուկ ծառայություններ մատուցելու, ՀՀ-ի հետ բարեկամություն հաստատելու, ամրապնդելու եւ զարգացնելու, ինչպես նաեւ ժողովուրդների միջեւ խաղաղության ամրապնդման գործում նշանակալի ավանդ ներդնելու համար:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am




























