Աֆղանստանում խաղաղարար գործողության անցկացման համար Վրաստանի նյութատեխնիկական բազայի եւ ռազմական ենթակառուցվածքների օգտագործման հարցն է քննարկվելու փետրվարի 5-ին Ստամբուլում ՆԱՏՕ-ի անդամ-երկրների եւ գործընկերների պաշտպանութան նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը:
Հանդիպումը բացելու է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը, ելույթ է ունենալու Վրաստանի պաշտպանութան նախարար Բաչո Ախալայան՝ որն էլ ներկայացնելու է վրացական կողմի մասնակցության մասին տեղեկությունները:
Վրաստանի նախարարը ՆԱՏՕ-ին եւս մեկ անգամ առաջարկելու է օգտագործել Վրաստանի օդային, տրանսպորտային եւ երկաթուղային ենթակառուցվածքները:
Հիշեցնենք, որ անցած ամսվա վերջին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Միացյալ Նահանգներին առաջարկել էր օգտագործել իր երկրի տարածքն ու ենթակառուցվածքները՝ որպես Աֆղանստան ռազմական բեռների առաքման տարանցիկ կետ:
Ներկայումս ԱՄՆ առաքումների հիմնական ուղին անցնում է Պակիստանով, Ռուսաստանով եւ Կենտրոնական Ասիայով:




























