Դեդ Հասանի վրա հարձակման ժամանակ տուժած կինը գիտակցության է եկել, բայց նախկինի պես գտնվում է ծանր վիճակում, հայտնել է իրազեկ աղբյուրը: Ըստ նրա՝ կնոջ ողնաշարը վերականգնել են, նրան թոքերի աշխատանքն ապահովող սարք է միացրած, գրում է BFM.RU-ն:
Հիշեցնենք, հունվարի 16-ին մայրաքաղաքի կենտրոնի ռեստորաններից մեկի մոտ կրակել էին Ռուսաստանում ամեաազդեցիկ «օրենքով գող» Ասլան Ուսոյանի վրա: Վիրավորվել էր նաեւ նրա կողքը գտնվող մատուցողուհի Մարյատ Բիկչուրինան: Ըստ բժիշկների` նա ստացել էր կրծքի եւ ազդրի հրազենային վնասվածք: Բացի այդ, բժիշկները նրան ողնաշարի վնասվածք էին ախտորոշել: Կինը մի քանի վիրահատությունների էր ենթարկվել:





























