Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդը Ռուսաստանի հետ հարաբերությունների շուտափույթ կարգավորման հույս ունի: Այդ մասին նա հայտարարել է Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում:

Վրաստանի պատրիարքը կարծում է, որ «հիմնականն Աբխազիայի եւ Ցխինվալի մարզի հարցն է», եւ հենց դա է պետությունների միջեւ այսօր գոյություն ունեցող բարդությունների պատճառը: «Մենք պետք ենք միմյանց, այդ պատճառով էլ հարցը վաղ թե ուշ պետք է կարգավորվի, եւ դա լավ կլինի ոչ միայն Ռուսաստանի եւ Վրաստանի, այլեւ Աբխազիայի եւ Օսիայի համար», - նշել է Իլիա Երկրորդը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդը Մոսկվա էր ժամանել հունվարի 20-ին: Այցի պատրվակը Վրաստանի եկեղեցու առաջնորդին  Ուղղափառ քրիստոնյա ժողովուրդների միասնության միջազգային հիմնադրամի մրցանակ շնորհելն է: 

Մրցանակ կստանա նաեւ Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը եւ Անդրեյ Պերվոզվաննու հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վլադիմիր Յակունինը: