Ռուսաստանցի նախկին գնդապետ  Յուրի Բուդանովի սպանության ականատես Ալեքսանդր Եվտուխովը հունվարի 21-ին Մոսկվայի քաղաքային դատարանում հայտարարել է, որ մեղադրյալ Յուսուպ Թեմերխանովը նման չէ մարդասպանին։

Եվտուխովը պատմել է, որ տեսել է, թե ինչպես է մարդասպանը մի քանի կրակոց արձակել, ապա նստել մեքենան եւ փախել։ Ականատեսը սկզբում վազել է մեքենայի հետեւից, ապա վերադարձել դեպքի վայր ու ոստիկանություն կանչել։ Ամբաստանյալին ճանաչելու Թեմերխանովի փաստաբանի խնդրանքին` սպանության ականատեսը պատասխանել է. «Այս մարդուն երբեք չեմ տեսել»։ Եվտուխովն ասել է, որ մարդասպանը «սլավոնական արտաքին ուներ, բեյսբոլի գլխարկով ու սեւ ակնոցով էր, եւ 175-180 սմ հասակ ուներ»։ Մազերի գույնը չի հիշում, հաղորդում է Իրավական ու դատական տեղեկատվության ռուսական գործակալությունը։