Վարչական դատարանը այսօր` հունվարի 21-ին, մերժել է փետրվարի 18-ին նախագահական ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Նարինե Մկրտչյանի հայցն ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նարինե Մկրտչյանը: Դատարանը հայցը մերժել է` նշելով, որ այդ խնդրի քննարկումնը իր իրավասության ներքո չէ: «Վարչական դատարանը գործել է  իր իրավասության շրջանականներում»,- ասաց նա:

Նարինե Մկրտչյանը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան` վիճարկելու օրենքի սահմանադրականությունը: Իսկ թե ինչ սպասելիքներ ունեն Սահմանադրական դատարանից, նա նշեց, որ եթե դիմում են, ապա որոշակի սպասելիքներ ունեն:

Հիշեցնենք, որ Նարինե Մկրտչյանը  վիճարկում է իր գրանցումը մերժելու վերաբերյալ ՀՀ ԿԸՀ որոշումն ու պահանջում է պարտավորեցնել ԿԸՀ-ին անվավեր ճանաչել այն և իր թեկնածության գրանցման մասին որոշում ընդունել: Նշենք, որ թեկնածուի չգրանցման պատճառը այն է եղել, որ  վերջինս ԿԸՀ չի ներկայացվել նվազագույն աշխատավարձի 8000-ապատիկի չափով ընտրական գրավի վճարման անդորրագիրը: