Շատ լավատեսական է այն, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ  ներկայացուցիչները կարեւորում են  ոչ միայն Հայաստանում կայանալիք ընտրությունները, այլեւ քո մոտեցումները եւ հայացքները:  Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը` խոսելով հունվարի 21-ին Հայաստանում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցիչների հետ իր հանդիպման մասին: 

Ըստ նրա` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ  ներկայացուցիչները շատ լավ ծանոթ են եղել իր կենսագրությանը, գործունեությանը եւ հիմնական նպատակներին: «Բավականին լավատեսական է այն փաստը, որ նման բարձր մակարդակի կազմակերպության կարեւորագույն կառույցը հետաքրքրված է իմ քաղաքական սկզբունքներով եւ մոտեցումներով», - ամփոփել է Պարույր Հայրիկյանը` չբացահայտելով հանդիպման մանրամասները:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am