Հայաստանի ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլորավտոճանապարհները, լեռնանցքներըհիմնականում անցանելի են, տեղ-տեղառկա է մերկասառույց:
Փակ են Լոռու մարզի Հարթագյուղ,Գեղարքունիքի մարզի Բերդ –Ճամբարակ, Վերին Գետաշեն – Մադինաավտոճանապարհները:
Դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզի Սոթք – Քարվաճառ (ԼՂՀ), Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն`Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցողավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:
Կատարվում են ավտոճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:





























