Հունվարի 21-ին, ժամը 05.55-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության կայանից  ոստիկանությունում  հաղորդում է ստացվել, որ Երեւան-Մոսկվա   չվերթի ինքնաթիռի ուղեւորի մոտ փամփուշտ է հայտնաբերվել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ օդանավակայանի հատուկ զննման ծառայության բաժնի աշխատակիցները   Երեւան-Մոսկվա  չվերթի ինքնաթիռի ուղեւոր, 1983 թ. ծնված  Մակար Գ.-ի անձնական զննության ժամանակ, նրա  դրամապանակից հայտնաբերել են 7,62 մմ տրամաչափի  1 փամփուշտ:

Մակար Գ.-ն բերման է ենթարկվել ոստիկանություն:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է հետաքննություն: