Ռուսաստանի Ալթայ երկրամասում բեռնատար գնացքն ավտոմեքենայի վրա է դուրս եկել: Դեպքը պատահել հունվարի 22-ի առավոտյան կարգավորվող, սակայն չհսկվող անցման վայրում` Ռուբցովսկ երկրամասային կենտրոնից ոչ հեռու: Ավտոմեքենայի բոլոր ուղեւորները տեղում մահացել են:

Գնացքը ուղեւորվում էր Լոկոտ բնակավայր, եւ բախվել է Toyota Mark II մակնիշի ավտոմեքենային: Ըստ  «Սոբեսեդնիկ»-ի, հարվածի ուժգնությունը մեքենային չի շպրտել մի կողմ, այլ հակառակն`այն գնացքի տակ հայտնվելով` մոտ մեկ կիլոմետր քարշ է եկել ռելսերի վրայով:

Վթարի հետեւանքների վերացման համար մասնակցել են ԱԻՆ, ճանապարհային ոստիկանության եւ այլ կառույցների 26 աշխատակիցներ եւ 11 տեխնիկա: Քննիչները պարզում են պատճառները եւ պատահարի մեղավորներին , հաղորդում է «Նովիե Իզվեստիա»-ն: