Մեր կարեւորագույն նպատակը քաղաքացու ինքնորոշման իրավունքի իրագործումն է: Դա մեր նախընտրական քարոզարշավի հիմնարար դրույթն է: Այդ մասին այսօր՝ հունվարի 22-ին կայացած մամուլի ասուլիսում նշել է նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում» միավորման ղեկավար Պարույր Հայրիկյանը:
Նա նշել է, որ իր թիմը նախընտրական ծրագրի հրապարակումը կհետաձգի եւս մեկ շաբաթով: Հարցին, թե ին միջոցներով է պայքարելու ընտրակեղծիքների դեմ, Հայրիկյանը պատասխանել է. «Իմ հիմնական նպատակը գաղափարների եւ սկզբունքների տարածումն է: Եթե քարոզարշավի ընթացքում որեւէ սխալ նկատեմ, կկիրառեմ հասարակական բոլոր լծակները: Ըստ նրա՝ այս պահին, բացի նրանից, որ թեկնածուներից մեկը բարձր պաշտոն է զբաղեցնում, այլ խախտում չկա:
Հայրիկյանը նաեւ հավելել է, որ չնայած եղանակային պայմաններին,կայցելի բոլոր մարզեր: Նա նշել է, որ ընտրվելու դեպքում ձեռնամուխ կլինի սահմանադրական բարեփոխումների իրագործմանը: «Չընտրվելու դեպքում կշարունակեմ այն, ինչը հիմա եմ անում: Ինձ աթոռը չի հետաքրքրում, կարեւորը մեր երկրի բարօրությունն է»,- ամփոփել է Պարույր Հայրիկյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am




























