Հանրահայտ ռուս դերասան, 90-ամյա Վլադիմիր Էտուշին ուժեղ բրոնխիտի պատճառով հոսպիտալացրել են Մոսկվայի հիվանդանոց:
«Ես ինքս եմ հիվանդանոց տարել Վլադիմիր Աբրամովիչին: Նրա մոտ ուժեղ բրոնխիտ է, եւ վատ ինքնազգացողության պատճառով նա հունվարի15-16-ին չի մասնակցել «Նավամատույց»-ի երկու ներկայացումների: Հիմա նրան բուժում են, կյանքին վտանգ չի սպառնում: Վլադիմիր Աբրամովիչն իրեն լավ է զգում: Մենք նրա հետ հաճախ հեռախոս ենք շփվում: Եվ հուսով ենք, որ հունվարի 30-ին նա բեմ դուրս կգա հերթական ներկայացման համար»,- հայտարարել է Վախթանգովի թատրոնի տնօրեն Կիրիլ Կրոկը:
Դերասանի հիվանդության պատճառով հետաձգվել է նրա ստեղծագործական երեկոն, որը պետք է կայանար Պետերբուրգի Լենխորհրդի անվան մշակույթի պալատում հունվարի 29-ին, հաղորդում է «Գազետա.ռու»-ն:
Վլադիմիր Էտուշը խաղացել է այնպիսի լեգենդար ֆիլմերում, ինչպիսիք են «Կովկասի գերուհին», «Տասներկու աթոռ» եւ «Իվան Վասիլեւիչը փոխում է մասնագիտությունը»:





























