Այս գիշեր եւ վաղը ցերեկը Հայաստանի հյուսիսային շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում մինչեւ 12-17 մ/վ, ճանապարհներին` մերկասառույց, տեղ-տեղ` ձնաբուք, Արարատյան դաշտավայրում առավոտյան ժամերին` մառախուղ:

Ըստ «Հայպետհիդրոմետ»-ի` Երեւանում այս գիշեր եւ վաղը` ցերեկը սպասվում է փոփոխվող ամպամածություն, տեղումների հավանականությունը քիչ է, առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ: Գիշերը մայրաքաղաքում կլինի -2-4, ցերեկը` +5+7 ջերմաստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում. 

Շիրակում. գիշերը` -4-9, ցերեկը` -1+4,

Կոտայքում. գիշերը` -4-9, ցերեկը` -1+4,

Գեղարքունիքում. գիշերը` -4-9, ցերեկը` -1+4,

Լոռիում. գիշերը` 0+3, ցերեկը` +5+10,

Տավուշում. գիշերը` +1+6, ցերեկը` +10+15, 

Արագածոտնի լեռներում. գիշերը` -4-9, ցերեկը` -1+4, 

Արագածոտնի նախալեռներում. գիշերը` -2-6, ցերեկը` +4+8, 

Արարատում. գիշերը` -2-5, ցերեկը` +3+8,

Արմավիրում. գիշերը` -2-5, ցերեկը` +3+8,

Վայոց ձորի լեռներում. գիշերը` -4-9, ցերեկը` -1+4, 

Վայոց ձորի նախալեռներում. գիշերը` -2-5, ցերեկը` +3+8, 

Սյունիքի հովիտներում. գիշերը` +1+5, ցերեկը` +11+16, 

Սյունիքի նախալեռներում. գիշերը` -2+3, ցերեկը` +5+10,

Լեռնային Ղարաբաղում. գիշերը` +2+6, ցերեկը` +10+15: