Քաղաքացի Ժաննա Դովլաթյանը բաց նամակ է հղել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին ոստիկանության նախկին հոգեբանի վերաբերյալ, որը հիպնոսով խաբում է քաղաքացիներին: Նամակում, մասնավորապես, նշվում է. 

«Երկար տարիների ընթացքում Գաջեգործների 16ա հասցեում՝ իր տանը, Սոնա Ֆահրադյանը, ով շատ լավ տիրապետում է հիպնոզի հնարքներին, խաբում է մեր քաղաքացիներին, այդ թվում՝ մեր երկու դստրերին, ովքեր առավոտից մինչև ուշ երեկո գտնվում են նրա ազդեցության տակ՝ նյութապես ապահովելով և ծառայելով նրան, այդ ընթացքում նաև բաժանվելով ու հեռանալով սեփական ընտանիքներից»։

Քաղաքացին նաեւ տեղեկացրել է, որ Սոնա Ֆահրադյանը՝ ոստիկանության պոլիկլինիկայում հոգեբան է աշխատել, աշխատանքից էլ իրականում հեռացվել է հենց վերոնշյալ գործունեության համար։

«Շատ եմ խնդրում Ձեզ քանդել այդ որջը և ազատել մեր դստրերին և մյուս քաղաքացիներին Սոնա Ֆահրադյանի ազդեցությունից»,- հայտնել է տուժողը:

Այս նամակի առնչությամբ ոստիկանությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ այն ուսումնասիրվում է: