Եղվարդ քաղաքի սբ. Աստվածածին եկեղեցու պատերը փլուզվում են: Այս մասին ահազանգը այսօր` հունվարի 22-ին ժամը 11.26-ին, տվել է եկեղեցու քահանա Տեր Հովհանը: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ  ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ եկեղեցու գմբեթից մի քար է ընկել:

Դեպքի վայրում է գտնվել ՀՀ մշակույթի նախարարության պատմամշակութային արգելոց թանգարանների  պատմական միջավայրի պահպանության ծառայության աշխատակիցները: Տեղեկացվել են քաղաքաշինության  մշակույթի նախարարությունների ԱԻՆ ՃԿԿ-ի հետ փոխհամագործակցության պատասխանատուները: