Հայաստանի նախագահի թեկնածու, ԼՂՀ ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանն իր մրցակիցների մասնակցությունը նախընտրական վազքում անիմաստ է համարել:

Հրանտ Բագրատյանի («Ազատություն» կուսակցության առաջնորդ), Րաֆֆի Հովհաննիսյանի («Ժառանգություն» կուսակցության առաջնորդ) եւ Պարույր Հայրիկյանի («Ազգային ինքնորոշում» միության ղեկավար)մասնակցությունն ընտրություններում գործող նախագահ, Հայաստանի նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի համար ապահովել է նրա ընտրվելու օրինականությունը: Այսպիսի կարծիք է արտահայտել հունվարի 22-ին մամուլի ասուլիսի ժամանակ  Արման Մելիքյանը:

Մելիքյանի կարծիքով` նշված թեկնածուների մասնակցությունն անիմաստ է, քանի որ ապահովված չէ հենց ընտրությունների օրինականությունը եւ նման իրավիճակում արդյունքներն արդեն կանխորոշված են: Թեկնածուներին նշելու դրդապատճառների մասին Մելիքյանը չի ցանկացել:

Նախագահի թեկնածուն եւս մեկ անգամ հայտարարել է երկիրը լքած անձանց եւ երկու քաղաքացիություն ունեցողների տվյալների ճշտման անհրաժեշտության մասին: Առաջին դեպքում, ըստ Մելիքյանի, խոսքը գնում է 400 – 500 հազար մարդկանց մասին, իսկ երկրորդ դեպքում` մոտ 200 հազարի: Երկու դեպքերն էլ կարող են օգտագործվել ընտրությունների արդյունքները կեղծելու համար, համարել է Մելիքյանը: Նա հիշեցրել է, որ այդ հարցով դիմել է ԿԸՀ, որտեղ նրան տվել են մասնակի պատասխան, եւ նա մտադիր է շարունակել ազատ ընտրությունների համար պայմաններ ստեղծել: Մինչ այդ նախագահի թեկնածուն կդադարեցնի ծրագրի ներկայացման եւ այլ ագիտացիոն քայլերի քարոզարշավը: Սակայն, հաշվի առնելով արդարադատության կոռումպացված համակարգը, նա այդտեղ չի դիմի: Նախընտրական վազքից  Արման Մելիքյանը դեռ մտադիր չէ դուրս գալ` չնայած նշված իրադրություններին: Ոչինչ չբացառելով` նախագահի թեկնածուն ընդգծել է, որ կընտրվի քիչ թե շատ արդյունավետ տարբերակ:Բացառված չէ, որ նա նախընտրական վազքը կլքի հենց ընտրություններից առաջ, այն բանից հետո, երբ կտպվեն բյուլետենները եւ կհրապարակվեն կեղծ արդյունքներ, ինչպիսին էլ լինի այդ արդյունքը:

Քարոզարշավի առաջին փուլը Մելիքյանը կանցկացնի «Մի լռեք» կարգախոսով, որին համապատասխան կոչով նա դիմել է հասրակությանը, առաջին հերթի մտավորականության ներչկայացուցիչներին: Երկրորդ փուլը կանցկացվի «Նոր հայացք նոր կենսակերպին» կարգախոսով: Ծրագրված են հանդիպումներ միջազգային դիտորդների հետ, որոնց հետ նախագահի թեկանածուն կկիսվի երկրից բացակայող անձանց եւ երկու քաղաքացիություն ունեցողների ձայների հնարավոր օգտագործման հետ կապված մտավախությունները: