Այսօր Ղրղզստանում սկսվել են նախագահական ընտրությունները: Ընտրություններին կարող է մասնակցել ընտրելու իրավունք ունեցող Ղրղզստանի 2,8 մլն քաղաքացի, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: Երկրի տարածքում աշխատող բոլոր 2251 ընտրատեղամասերը կգործեն առավոտյան ժամը 8:00-ից մինչև տեղի ժամանակով երեկոյան ժամը 20:00-ը: Իսկ արտասահմանում բացված է 49 ընտրատեղամաս:

Նախագահական ընտրություններում մասնակցում է վեց թեկնածու, այդ թվում գործող նախագահ Կուրմանբեկ Բակիևը և ընդդիմության առաջնորդ, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Ալմազ Աթամբաևը: Ըստ ղրղզական օրենսդրության, ընտրությունները համարվում են կայացած, երբ դրանց մասնակցություն է ունենում ընտրողների հիսուն տոկոսից ավելին: