Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 22-ին, ժամը 15.00-ին, Ազատության պողոտայի թիվ 25 շենքի մոտից բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Ռոբերտ Մ.-ն, որը հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Ռոբերտ Մ.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ: