ԱՊՀ ՄԽՎ դիտորդները հունվարի 22-ին շարունակել են նախագահի թեկնածուների նախընտրական շտաբեր այցելելը: NEWS.am-ին ԱՊՀ ՄԽՎ-ի դիտորդական առաքելության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ «Ազատություն» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբում հայտնել են, որ քարոզարշավին եւ լրատվամիջոցների հասանելիությանն առնչվող խախտումներ չեն գրանցվել:
Նշենք, ԱՊՀ ՄԽՎ դիտորդները արդեն հանդիպել են ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, այցելել են նախագահի թեկնածուների նախընտրական շտաբեր եւ խախտումներ չեն արձանագրել: Երեւանյան հանդիպումներից հետո դիտորդները կայցելեն մարզեր:





























