Հունվարի 22-ին, ժամը 17.05-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի  ծառայողները Գյումրի քաղաքի 16-րդ փողոցից բերման են ենթարկել 1966 թ. ծնված Սրբուհի Հ.-ին, որը 2011թ. նոյեմբերի 23-ից ՌԴ Սվերդլովսկի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության  մեղադրանքով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Սրբուհի Հ.-ն կալանավորված է: