Հայը Զապորոժյեում փրկել է սառույցի տակ հայտնված երեխաներին: Արթուր Վասոյանն ու Ալեքսանդր Տիխին պայքարում էին սառը ջրի մեջ` երեխաների կյանքի համար, սակայն իրենց հերոսներ չեն համարում:

Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 20-ի երեկոյան: Զապորոժյեում 9 եւ 10 տարեկան տղաներն ընկել են լիճը, սառույցի տակ: Ականատեսների վկայությամբ, սրճարանի մշատական յցելուները նկատել են, որ երեխաները դժբախտության մեջ են եւ օգնության են շտապել, տղաներին դուրս են բերել սառույցի տակից, օգնություն կանչել:

Ինչպես ահղորդում է Analitika.at.ua-ն, Ալեքսանդր Տիխին ու Արթուր Վասոյանը խիզախաբար պայքարել են երեխաների կյանքի համար: Նրանք նշել են, թե հերոս չեն, այլ ուղղակի արել են այն, ինչ պիտի անեին: