Այս գիշեր եւ վաղը` ցերեկը Հայաստանի արեւմտյան շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, հանրապետության ողջ տարածքում փոփոխական ամպամածություններ կդիտվեն: Առանձին վայրերում օդերեւութաբանները կանխատեսել են քամու ուժգնացում մինչեւ15-20 մ/վ, ճանապարհներին` մերկասառույց, տեղ-տեղ` ձնաբուք, Արարատյան դաշտավայրում առավոտյան ժամերին` մառախուղ:

«Հայպետհիդրոմետի» տվյալներով` Երեւանում այս գիշեր եւ վաղը` ցերեկը սպասվում է փոփոխական ամպամածություն` առանց էական տեղումների: Գիշերը մայրաքաղաքում կլինի  0-2, ցերեկը` +5+7 ջերմաստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում. 

Շիրակում. գիշերը` -3-8, ցերեկը` 0+5,

Կոտայքում. գիշերը` -3-8, ցերեկը` 0+5,

Գեղարքունիքում. գիշերը` -3-8, ցերեկը` 0+5,

Լոռիում. գիշերը` 0+5, ցերեկը` +7+12,

Տավուշում. գիշերը` +3+8, ցերեկը` +14+19, 

Արագածոտնի լեռներում. գիշերը` -3-8, ցերեկը` 0+5, 

Արագածոտնի նախալեռներում. գիշերը` -2+1, ցերեկը` +4+8, 

Արարատում. գիշերը` -1-3, ցերեկը` +5+8,

Արմավիրում. գիշերը` -1-3, ցերեկը` +5+8,

Վայոց ձորի լեռներում. գիշերը` -3-8, ցերեկը` 0+5, 

Վայոց ձորի նախալեռներում. գիշերը` -1-3, ցերեկը` +5+8,  

Սյունիքի հովիտներում. գիշերը` +4+9, ցերեկը` +15+20, 

Սյունիքի նախալեռներում. գիշերը+2+7, ցերեկը` +10+15, 

Լեռնային Ղարաբաղում. գիշերը` +3+7, ցերեկը` +12+17: