Հայաստանում ռուսական ռազմակայան ժամանած ավելի քան 200 վարորդներն ու վարորդ-մեխանիկները Տ-72Բ տանկերի, մարտական մեքենաների շահագործման հատուկ պարապմունքներ են սկսել «Ալագյազ» եւ «Կամհուդ» զորավարժարաններում:
Հատուկ ուշադրություն է դարձվում զրահատանկային տեխնիկայի կարգավորման համակարգին՝ բարձրլեռնային եւ օդի ջերմաստիճանի անկման պայմաններում շարժիչների տաքացումը եւ վառելիքի կորուստը բացառելու համար:
Հատուկ դասընթացներում ձեռք բերված հմտությունները կկիրառվեն ռազմակայանի ստորաբաժանումների դաշտային ելույթների եւ տարբեր մակարդակի մարտավարական զորավարժությունների ժամանակ:





























