Քրեական աշխարհը մեկ շաբաթվա մեջ կրեց երրորդ մեծ կորուստը: Մոսկվայում եւ Սուխումիում երկու օրվա տարբերությամբ գնդակահարված Ասլան Ուսոյանի եւ Ասթամուր Գուլիայից հետո Մոսկվայի կլինիկաներից մեկում հունվարի 22-ին 57 տարեկան հասակում մահացել է ազդեցիկ քութայիսցի օրենքով գող Թեյմուրազ Սինատաշվիլին, որը քրեական միջավայրում առավել հայտնի էր Մաֆիա կամ Մերաբ Քութայիսցի մականունով, հաղորդում է «Պրայմ Կրայմ»-ը:
Ըստ «Կրիմինալնայա Ռոսիյա» կայքի, բազմիցս դատված Թեյմուրազ Սինատաշվիլին հանդիսացել է Քութայիսի գողական ընտանիքի նշանավոր գաղափարախոսներից մեկը: 2009 թվականին հայտնվել է Տարիել Օնիանիի կուրսային «քսիվը»: Մի շարք գողերի աննուների մեջ եղել է նաեւ Մերաբ Քութայիսցու անունը, որի վերաբերյալ թագադրված քութայիսցիների շրջանում տարբեր արձագանքներ են եղել:





























